Ալեսանդրա Ամբրոսիոն նշում է ծննդյան 36-ամյակը․ մոդելի TOP 5 ամենասեքսուալ look-երը (ֆոտո)

14:45   11 ապրիլի, 2017

Բրազիլացի սուպերմոդել Ալեսանդրա Ամբրոսիոն այսօր՝ ապրիլի 11-ին, նշում է ծննդյան 36-ամյակը։

Ամբրոսիոն հանրությանն ավելի հայտնի է Victoria’s Secret բրենդի հետ իր համագործակցությամբ։  Ավելի ուշ նա դարձել է բրենդի PINK հավաքածուի առաջին մոդելը։ Ամբրոսիոն համագործակցել եւ համագործակցում է մի շարք աշխարհահռչակ բրենդների հետ, դրանց թվում են Next-ը, Armani Exchange-ը, Christian Dior-ը եւ Ralph Lauren-ը։

Նրա խոշորագույն հաղթանակներից մեկը հանրահայտ ELLE ամսագրի շապիկին հայտնվելն էր։ Այնուհետեւ Ամբրոսիոյի դեմքը զարդարեց նաեւ հեղինակավոր՝ Vogue, Harper’s Bazaar, Marie Clair եւ մյուս հանրահայտ ամսագրերի շապիկները։

Բացի գեղեցիկ մարմնից՝ Ալեսանդրան ունի նաեւ ճաշակի ընդգծված զգացողություն։  Նրա ամենագեղեցիկ եւ սեքսուալ look-երից 5-ն առաջարկում ենք ձեր ուշադրությանը։



© NEWS.am STYLE