Քեյթ Բլանշեթը, Թոմ Հիդլսթոնը, Քրիս Հեմսֆորթը՝ «Թոր 3» ֆիլմի առաջին թրեյլերում

13:34   11 ապրիլի, 2017

Youtube-ում Marvel Entertainment-ի ալիքում հրապարակվել է «Թոր 3» ֆիլմի առաջին թրեյլերը: Եթե Marvel-ի կոմիքսների սիրահար եք, ինչպես նաեւ դիտել եք ֆիլմի առաջին երկու մասերը, ապա երրորդին անհամբերությամբ կսպասեք, որը նույնքան որակյալ ու տեսարժան է ստացվել:

Ռեժիսոր Քեւին Ֆայգին գերազանց է կատարել իր գործը:
Քրիս Հեմսֆորթի մարմնավորած Թորին նոր թշնամի է սպասում՝ մահվան աստվածուհի Հելան, որի դերում հանդես է եկել Քեյթ Բլանշեթը, ինչպես նաեւ մենամարտ ընկերոջ՝ Հալքի հետ (Մարկ Ռուֆալո) եւ նույնիսկ նոր սանրվածք:

Ֆիլմում նկարահանվել են Ջեֆ Գոլդբլումը (նրան բաժին է հասել Գրանդմաստերի դերը), Ասգարդի ամենատես պահապան Հեյդմելի դերը կատարել է Իդրիս Էլբան, Թորի եղբորը՝ Լոկիին, մարմնավորել է անկրկնելի Թոմ Հիդլթոնը, իսկ հայր Օդինին՝ Էնթոնի Հոփքինսը, իսկ Բենեդիկտ Քամբերբեթչը մարմնավորել է դոկտոր Սթրենջին:
Ժապավենի համաշխարհային պրեմիերան կկայանա այս տարվա հոկտեմբերի 25-ին:



© NEWS.am STYLE