09:29 11 ապրիլի, 2017Երեկ մենք իմացանք, որ Իրինա Շեյքն ու Բրեդլի Կուպերը երեխա են ունեցել: Սակայն երեխայի սեռն առայժմ հայտնի չէ, ոչ էլ նրա անունը եւ ծննդյան հստակ օրը: 31-ամյա ռուսաստանցի մոդելը ծննդաբերել է դեռեւս երկու շաբաթ առաջ, բայց այդ մասին միայն հիմա է հայտնի դարձել:
ENews կայքը ծննդաբերությունից հետո առաջին անգամ «բռնացրել» է Իրինային: 31-ամյա մոդելը Բրեդլի Կուպերի, փոքրիկի եւ մոր հետ է եղել, բայց պապարացիները կարողացել են միայն Իրինայի մի քանի լուսանկար անել:
Շեյքին նկատել են Լոս Անջելեսի Վենիս լողափին:
Հիշեցնենք, որ վերջերս Իրինան հայտնվել է գերմանական Vogue-ի շապիկին:
Ֆոտոսեսիայի համար լուսանկարիչ Փիթեր Լինդբերգն ընտրել է «բնական գեղեցկության»՝ Natural Beauty կոնցեպտը, որի շրջանակում նա, Իրինայից բացի, աշխատել է նաեւ Լարա Սթոունի ու Քեյթ Մոսի հետ, որոնք նույնպես առանց շպարի են լուսանկարվել։
Լուսանկարները՝ AKM-GSI-ի