Հայտնի է Իրինա Շեյքի եւ Բրեդլի Կուպերի դստեր անունը

10:01   11 ապրիլի, 2017

Իրինա Շեյքն ու նրա սիրեի Բրեդլի Կուպերն իսկական դետեկտիվ են խաղացել. ոչ ոք չգիտեր, որ 31-ամյա մոդելը երկու շաբաթ առաջ ծննդաբերել է: Երեկ լուրը հայտնվեց մամուլի առաջին էջերում: Իհարկե, լրագրողներին հայտնի չէր երեխայի սեռն ու անունը:

Բայց, ահա, ներքին աղբյուրները վերջապես տեղեկացրել են, որ աղջիկ է ծնվել:
Երեխային կոչել են Լեա դե Սեյն Շեյք Կուպեր:
«Ծնողներն այնքան հուզված են»,- հաղորդել է զույգին մոտ կանգնած աղբյուրը:


Իսկ ENews-ը ծննդաբերությունից հետո առաջին անգամ «բռնացրել» է Իրինային: 31-ամյա մոդելը Բրեդլի Կուպերի, դստեր եւ մոր հետ է եղել, բայց պապարացիները կարողացել են միայն Իրինայի երկու լուսանկար անել:

Շեյքին նկատել են Լոս Անջելեսի Վենիս լողափին:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE