Քիմ Քարդաշյանի խորթ հայրը սեռափոխության վիրահատություն է արել

11:05   11 ապրիլի, 2017

Քեյթլին Ջեները հունվարին սեռափոխության վիրահատության է ենթարկվել: Ըստ Radar Online-ի՝ Քիմ Քարդաշյանի խորթ հայրը՝ Բրյուս Ջեները, երկու տարի առաջ հայտարարեց սեռը փոխելու մտադրության մասին, սակայն վիրահատության ենթարկվելու որոշում կայացրել է այս տարեսկզբին:

67-ամյա Քեյթլինն այս մասին հաղորդել է, քանի որ, նրա խոսքով, երկրպագուներն անընդհատ հարցնում էին իր սեռական օրգանների փոփոխության մասին:
Օրերս Քեյթլինը ներկայացրել է իր The Secrets of My Life հուշագրությունը, որում հայտարարել է, որ «վիրահատությունը հաջող է անցել» (ի դեպ, ԱՄՆ-ում նման վիրահատությունը 20 հազար դոլար արժե):

«Ես հրաշալի եմ զգում եւ, ամենակարեւորը, ազատ: Ես ուզում էի ամբողջությամբ կին դառնալ, առանց մշտապես խանգարող սեռական օրգանի: Վերջապես կապրեմ այնպես, ինչպես ինձ զգում եմ»,- գրքում գրել է Քեյթլինը, որի համար, ի դեպ, արդեն 4 մլն դոլար է ստացել:



© NEWS.am STYLE