Դակոտա Ջոնսոնին Լոս Անջելեսում անծանոթի հետ են նկատել (ֆոտո)

16:08   11 ապրիլի, 2017

«Մոխրագույնի 50 երանգների» աստղ Դակոտա Ջոնսոնին Լոս Անջելեսում անծանոթի հետ են նկատել: 

27-ամյա դերասանուհուն «բռնացրել» են Hugo ռեստորանի մոտ:

Զարմանալի չէ, որ Դակոտան հրաշալի տրամադրություն է ունեցել. «50 երանգով ավելի մուգ» ֆիլմը, որը մեծ էկրան է բարձրացել այս տարվա փետրվարին, մեկ ամսվա ընթացքում 377 մլն դոլար է հավաքել համաշխարհային կինովարձույթում:


Ի դեպ, ավելի վաղ Դակոտա Ջոնսոնը հայտնվել էր Glamour magazine-ի շապիկին, որտեղ պատմել է ֆիլմի նկատմամբ իր վերաբերմունքի, էրոտիկ տեսարաններում նկարահանվելուց հրաժարվելու եւ ապագայի ծրագրերի մասին:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AKM-GSI-ի



© NEWS.am STYLE