Մելամաղձոտ եղանակի վերջը տվեք վառ գույներով. BALDI-ում նոր տեսականի կա

15:52   11 ապրիլի, 2017

BALDI անգլիական բրենդը համալրվել է գարուն-ամառ նոր տեսականիով: Վաճառասրահներում ցուցադրված նոր սեզոնի տեսականիում BALDI-ի դիզայներներն այս անգամ, բացի ավանդական խիստ գուներանգներից, վառ գույներով մոդելներ են ստեղծել:

Դրանք հուշում են, որ արևոտ, ջերմ օրերն արդեն մոտենում են, ու դրանց հաջորդելու է շոգ ամառը:

Կանանց համար նախատեսված մոդելներում և աքսեսուարներում օգտագործվել է նաև մետաղական արծաթափայլ խամրածն ու փայլունը:

Նոր տեսականիում ընտրության հնարավորությունը շատ մեծ է:

Եթե համեմատականը տանենք երաժշտության հետ, ապա այստեղ կա դասականից մինչև մետալ ռոք, հիփ-հոփին էլ է մեծ բաժին հասել:



© NEWS.am STYLE