Հինգ բան, որ խելացի մարդիկ չեն անում

19:02   22 մայիսի, 2017

Նրանք թույլ չեն տալիս անցյալի սխալներին խանգարել ներկային

Խելացի մարդիկ գիտեն, որ առանց պարտությունների հաղթանակներ չեն լինում: Շատերն են թույլ տալիս անցյալի սխալներին ազդել ներկայի վրա: Եվ այդ իրադարձությունները կարող են խանգարել հասնել ձեր նպատակներին: Բայց խելացի մարդիկ դրանով չեն զբաղվում: Նրանք անցյալը թողնում են հետեւում, քանի որ գիտեն, որ Factum est factum, այսինքն՝ եղածը եղած է: Խելացի մարդիկ սխալներին նայում են որպես աճելու եւ ավելի լավը դառնալու հնարավորություն:

Նրանք չեն կենտրոնանում բացասական բաների վրա

Խելացի մարդիկ գիտեն, որ նրանք իրենց մտքերի իշխանության տակ են: Նրանք կենտրոնանում են դրական բաների վրա: Խելացի մարդիկ անկեղծ հավատում են, որ միտքը նյութական է: Նրանք գիտեն, որ կյանքն ավելի հեշտ եւ հաճելի է դառնում, երբ նրանք օգտագործում են երազելու, զարմանալու, ստեղծագործելու, կառուցելու, վերաձեւելու եւ սիրելու կարողությունները:

Նրանք չեն փախչում իրենց խնդիրներից

Բոլորն էլ խնդիրներ ունեցել եւ կունենան: Խնդիրներ լինում են աշխատավայրում, գումարի հետ կապված, ընտանիքում եւ այլն: Խելացի մարդիկ նայում են այդ խնդիրների ճակատին: Նրանք ստեղծագործական ուղիներ են գտնում լուծումների համար: Երբեմն խելացի մարդիկ սայթաքում են, բայց նրանք ոտքի են կանգնում եւ շարունակում են քայլել: Նրանք խիզախություն ունեն իրենց վախերին դիմակայելու համար: Նրանք կարող են յուրաքանչյուր խնդիր դիտարկել որպես ավելի լավը դառնալու հնարավորություն:

Նրանց չի հուզում, թե ինչ են մտածում իրենց մասին ուրիշները

Խելացի մարդիկ թույլ չեն տալիս ուրիշների բացասական կարծիքը իրենց հեռու պահի երջանկությամբ եւ հաջողությամբ լեցուն կյանքից: Աշխարհը լի է ցինիկներով, սկեպտիկներով եւ ատելությամբ լցված մարդկանցով: Սակայն խելացի մարդիկ նրանց դեն են նետում, պատկերավոր ասած, իհարկե: Նրանք իրենց շրջապատում են խելացի մարդկանցով, որոնք կիսում են իրենց արժեքները եւ հետաքրքրությունները: Լավ միտք կա. «Եթե դու սենյակում ամենախելացին ես, նշանակում է՝ դու սխալ սենյակում ես»:

Նրանք ժամանակ չեն կորցնում

Խելացի մարդիկ դատարկ տեղը ժամանակ չեն կորցնում: Նրանք ձեւավորում են ճիշտ սովորություններ, որոնք թույլ են տալիս ավելի խելացի կազմակեպել աշխատանքը: Նրանք անիմաստ խնդիրների վրա ժամանակ չեն կորցնում: Բայց նրանք նաեւ խոստովանում են, որ չի կարելի միշտ աշխատել: Պետք է թողնել, որ ուղեղը հանգստանա:

 

Աղբյուրը՝ Кleo



© NEWS.am STYLE