Հինգ նշան, որ կենցաղը խժռում է ձեր սերը

21:06   22 մայիսի, 2017

1. Թվում է, թե դուք չափազանց շատ ժամանակ եք միասին անցկացնում:

Ցանկացած խնդրահարույց իրավիճակի՝ ի հայտ գալու պարագայում օգտակար է ինքներդ ձեզ հարցնել՝ «ի՞նչ խնդիր է առաջացնում կատարվածը ինձ համար: Հատկապես ի՞նչը ինձ ձեռնտու չէ»:

Գտնելով այդ հարցերի պատասխանները՝  հարցերեք ինքներդ, թե ինչպես եք ցանկանում այն փոխել, եւ ո՞ր իրավիճակն է ձեզ դուր գալիս: Այնուհետեւ մտածեք՝ ինչն է խանգարում ձեզ ստեղծել ցանկալի իրավիճակը, ինչպես է հնարավոր դա շտկել: Հաճախ սերն ասոցացվում է զուգընկերոջ, նրա հետաքրքրությունների ու ցանկությունների  մեջ ամբողջությամբ տարրալուծվելով: Եթե դուք ինքներդ եք սահմանափակել ձեր շփման շրջանակը, ապա դուք ի զորու եք ինքներդ էլ այն ընդլայնել:

Բացի այդ, յուրաքանչյուր մարդ բացառիկ է, նշանակում է՝ համատեղ վերապրած իրադարձությունների տպավորությունները նույնպես կարող են տարբեր լինել:  Հիշեք, որ սերը ոչ միայն միմյանց հետաքրքիր պատմություններ պատմելն է, այլեւ լռությունը, միմյանց առանց խոսքերի հասկանալը:

2. Միմյանց նյարդայնացնելու դրսեւորումներ են ի հայտ գալիս:

Որպես կանոն, դա կապված է լինում սեփական լարվածության հետ, որը կուտակվել է: Սիրած մարդու սովորությունները միայն առիթ են, որպեսզի գրգռվածությունն ի ցույց դրվի: Այն պահերին, երբ դուք նյարդային ու գրգռված եք, հարցրեք ինքներդ ձեզ՝ «իրականում ինչն է ինձ տհաճ, ինչը ինձ դուր չի գալիս»:  Կողքից նայեք ձեզ, հավանաբար նման սովորություններ նաեւ դուք ունեք, իսկ զուգընկերը ձեզ համար «հայելի է»:

Գտեք պատճառը ձեր մեջ է։ Հնարավոր է՝ դուք կցանկանաք այն քննարկել ձեր սիրելիի հետ եւ համատեղ ելք գտնել: Բայց հիշեք, որ նա պարտավոր չէ կատարել ձեր հոգեբանի դերը եւ հասկանալ ձեր ներքին կոնֆլիկտները:

3. Դուք դադարել եք միմյանց կես խոսքից հասկանալ:

Հարաբերությունները, ինչպես եւ ցանկացած որակյալ նախագիծ, ամուր հիմքի ընկալման կարիք ունի՝ ինչու են պետք այդ հարբերությունները, որն է դրանց իմաստը, նպատակները, ինչ սկզբունքների վրա են դրանք կառուցվելու: Դա կարող է տարօրինակ թվալ սիրահարվածության  եւ երջանակ ապագայի նկատմամբ բացարձակ վստահության փուլում: Բայց հոգեբանական առումով հասուն մարդիկ տաբերվում են հենց նրանով, որ կարողանում են հեռուն տեսնել: Գրեք ձեր ակնկալիքները՝ ինչ եք ուզում, ինչ կարող եք տալ միմյանց եւ ինչ՝ ստանալ: Թող որ ունենաք ձեր ընտանեկան փաստաթուղթը, որը տարձայնությունների պահին ձեզ կվերադարձնի միության նպատակին: Խոսեք, հարցրեք, պարզաբանեք անհասկանալին միանգամից, մի կուտակեք դրանք:

4. Աշխատավայրում երկար մնալը հաճախակի է դարձել՝ ի վնաս համատեղ ժամանակի:

Գործերն ու խնդիրները լինում են կարեւոր եւ անկարեւոր, շտապ եւ ոչ այնքան: Եթե խոսքը կարեւոր եւ շտապ գործերի մասին է, ապա երկու կողմերի ադեկվատ ռեակցիան լինելու է հանգիստ սպասելը, մինչեւ գործերը կավարտվեն: Երկար մնալով աշխատավայրում՝ ձեր զուգընկերը կարող է նպաստել նյութական բարեկեցության ապահովմանը: Բայց եթե նման իրավիճակը հաճախակի է դառնում՝ նստեք բանակցությունների սեղանի շուրջ: Մտածեք՝ ինչով կարող եք դուք զբաղվել նրա բացակայության ժամանակ: Ունեցեք ձեր պահուստային, հետաքրքիր պլանը,  քանի դեռ նա ուշանում է աշխատավայրում: Գլախավորը՝ խուսափեք «կամ ես, կամ աշխատանքը» վերջնագրերից: Դա ողջամիտ չէ, քանի որ աշխատանքն ընտանիքի համար է:

5. Դուք դադարել եք իդեալական լինել միմյանց համար:

Սիրո եւ սիրահարվածության տարբերություններից մեկն այն է, որ սիրահարվածությունը իդեալականացնում է զուգընկերոջը, իսկ սերը  թույլ է տալիս ընդունել մարդուն ամբողջությամբ ու բոլոր կողմերով: Երկարաժամկետ հարաբերություններում ավելի շատ անհայտ սահմաններ են բացահայտվում, ժամանակը հանում է դիմակները: Միամիտ է կարծել, որր դուք մշտապես գտնվելու եք այն իդեալական մարդկանց կերպարում, որով ներկայացել եք միմյանց: Դրա համար հենց ծանոթության փուլում է պետք բնական ու անկեղծ լինել: Եթե դուք «բնական վիճակով»  դուր չեք գալիս զուգընկերոջը, երկու ելք ունեք՝  կամ ձեզ փոխեք՝ ըստ նրա ճաշակի, կամ մնաք ինչպես կաք՝ փնտրելով ուրիշ սեր: Սիրահարվածությունն իսկապես կարող է մարել, իսկ սերը կարող է միմյանց ճանաչելու հետ ավելի ուժեղ դառնալ:

 

Աղբյուրը՝  Cosmo



© NEWS.am STYLE