Հինգ նշան, որ սիրահարվում ես նրան

14:04   23 մայիսի, 2017

1. Դու ուզում ես նրան ամեն ինչ պատմել: Երբ քեզ մոտ ինչ-որ լավ կամ վատ բան է կատարվում, նա առաջին մարդն է, ում ուզում ես այդ մասին պատմել: Անգամ ինչ-որ մանրուքներ քո կյանքից: Իրականում դու առիթ ես փնտրում նրա հետ խոսելու, քանի որ դա քեզ դուր է գալիս:

2. Քեզ սկսում է հետաքրքրել այն, ինչ նրան է դուր գալիս: Այն, ինչ նախկինում քեզ հետաքրքիր չէր, հիմա սկսել է հետաքրքրել: Նա փոխում է քեզ, եւ պարտադիր չէ, որ դա վատ լինի:

3. Նա ստիպում է քեզ նյարդայնանալ: Հնարավոր է՝ դա այն 5 վայրկյանն է, երբ տեսնում ես, որ նա գալիս է, ու սիրտդ սկսում է ավելի արագ բաբախել: Ինչ-որ բան նրա մեջ քեզ ստիպում է նյարդայնանալ, հնարվոր է՝ որովհետեւ դու անտարբեր չես, բայց դեռ պատրաստ չես խոստովանել, հնարավոր է՝ գիտես, թե ինչ արժե նա, եւ վախենում ես նեղացնել նրան ու ամեն ինչ փչացնել: Հնարավոր է՝ նա ապրում է իր կյանքով, որը քեզ ե՛ւ վախեցնում է, ե՛ւ ոգեշնչում:

4. Դու սովորականից ավելի բարի ես դառնում: Դու նրան ավելի լավ ես վերաբերվում, քան ուրիշներին, եւ հույս ունես, որ նա դա կնկատի: ճշմարտությունն այն է, որ նա քեզ ստիպում է ցանկանալ ավելի լավը լինել:

5. Քեզ համար միեւնույն չէ, երբ նրան վիրավորում կամ հիասթափեցնում ես: Երբ պատահաբար նեղացնում ես ուրիշներին, դա քեզ այդքան չի հուզում: Բայց երբ նրան ես նեղացրել, ինքդ քեզ վրա ես զայրանում, քանի որ գիտես, որ նա լավագույնին է արժանի, իսկ դու զգում ես քո մեղքը:

 

Աղբյուրը՝ Woman.ru



© NEWS.am STYLE