Հրապարակվել է «Նարնջագույն. սեզոնի հիթը» սերիալի հինգերորդ մասի անոնսը

13:36   12 ապրիլի, 2017

NEWS.am STYLE-ը բազմիցս է գրել Orange is the New Black («Նարնջագույն. սեզոնի հիթը») սերիալի մասին, քանի որ Netflix-ի ֆիլմն իսկապես դիտարժան է: Ովքեր չեն դիտել նախորդ չորս սեզոնները, վազեք դիտելու, քանի որ նոր՝ հինգերորդ սեզոնը թողարկվելու է հունիսի 9-ին:

Youtube-ի Netflix US & Canada ալիքում հրապարակվել է հինգերորդ սեզոնի անոնսը, որը սկսվում է այն կադրերով, որով ավարտվել է չորրորդ սեզոնը: Դայան, որին մարմնավորում է Դաշա Պոլանկոն, ատրճանակը պահել է Թոմաս Համֆրիի (Մայքլ Տորպեյ) գլխին: Հնչում է կրակոց, իսկ թե ինչ է լինում հետո, կիմանանք ամռանը: 



© NEWS.am STYLE