Հրաձգություն, ավտոարշավ եւ կրքոտ անկողնային տեսարաններ. «Atomic Blonde»-ի թրեյլերը՝ Շարլիզ Թերոնի մասնակցությամբ

12:34   12 ապրիլի, 2017

Youtube-ի՝ Universal Pictures ալիքում հրապարակվել է Շարլիզ Թերոնի մասնակցությամբ նոր մարտաֆիլմի թրեյլերը, որում 41-ամյա դերասանուհին ոչնչացնում է իր ճանապարհին հայտնված ամեն բան: Ֆիլմում Թերոնը հանդես է գալիս MI6-ից մարդասպանի դերում: Այն նկարահանվել է Էնթոնի Ջոնսթոնի՝ 2012 թվականի «Ամենասառը քաղաքը» վեպի հիման վրա:

Ժապավենը համաշխարհային կինովարձույթում կհայտնվի հուլիսի 28-ին:
Հրապարակված թրեյլերը ցուցադրում է սառնասիրտ լրտեսուհուն՝ հրաձգության, ավտոմեքենաներով արշավի եւ պայթյունների կիզակետում:
Ֆիլմում նկարահանվել են Սոֆյա Բուտելլան, որի հետ Շարլիզը սիրո տեսարան է ցուցադրում, Ջեմյս ՄաքԷվոյը, Ջոն Գուդմանը, Էդի Մարսանը եւ Թոբի Ջոնսը:



© NEWS.am STYLE