11:03 12 ապրիլի, 2017Աստված, ինչպես հայտնի է, երրորդություն է սիրում: Սթիվի Ուոնդերին երրորդ ամուսնությունն է սպասվում. 66-ամյա երաժիշտն առաջարկություն է արել 42-ամյա ընկերուհուն՝ Թոմիկա Բրեյսիին:

Սիրահարները կամուսնանան հունիսի 17-ին` Ջամայկայում, իսկ հյուրերի թվում կլինեն նաեւ Էլթոն Ջոնն ու Սեմ Սմիթը:
Պսակադրության արարողությանը ներկա կլինեն երգչի 9 երեխաները:

«Սթիվը յոթերորդ երկնքում է: Նա ամեն ինչ ինքն է կազմակերպում: Հարսանիքին բազմաթիվ աստղային հյուրեր կլինեն, ոմանք կերգեն նրա համար: Եվ նա նույնպես մեկ երգ կկատարի, իհարկե՝ դեռ չի ասում, թե որ երգը»,- նշել է ներքին աղբյուրը:
22 «Գրեմմի»-ի արժանացած երաժիշտն ու նրա ապագա կինն արդեն որդի եւ դուստր ունեն:
Աղբյուրը՝ Daily Mail