50-ամյա Ջանեթ Ջեքսոնին ամուսնալուծության մասին լուրերից հետո «բռնացրել» են Լոնդոնում

13:03   12 ապրիլի, 2017

Հունվարի սկզբին 50-ամյա Ջանեթ Ջեքսոնն առաջին անգամ մայրացավ: Երգչուհին, ում կասկածում են իսլամ ընդունելու մեջ, եւ նրա ամուսինը՝ Կատարից գործարար, միլիարդատեր Վիսամ ալ-Մանան ողջունել են որդու՝ Իսի ալ-Մանայի լույս աշխարհ գալը:

Իսկ հանգստյան օրերին հայտնի դարձավ, որ Ջեքսոնն ամուսնուց բաժանվել է: Երգչուհին եւ գործարարը որոշել են, որ իրենց ամուսնությունը չի ստացվել, եւ յուրաքանչյուրն այսուհետ իր ճանապարհով պետք է գնա: Երգչուհին եւ կատարցի միլիարդատերը, որն աստղից 8 տարով փոքր է, իրենց հարաբերություններն օրինականացրել էին 2012 թվականին: Ջեքսոնի համար այս ամուսնությունը երրորդն էր:


Իսկ հիմա պապարացիները երգչուհուն նկատել են Լոնդոնում եւ համացանցում Ջանեթի առաջին լուսանկարը հրապարակել ամուսնալուծության մասին լուրերից հետո:

Ջանեթը հանրությանը ներկայացել է Chloe-ից 2000 դոլար արժողությամբ թիկնոցով եւ Bobby Taylor լոգոյով (Bobby Taylor & the Vancouvers խմբի պատվին) գլխարկով:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Xposure-ի



© NEWS.am STYLE