«Եվրատեսիլ 2017». եզրափակիչի բոլոր տոմսերն արդեն վաճառված են

16:34   12 ապրիլի, 2017

Շուտով Կիեւում կմեկնարկի «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթը: Հայաստանը ներկայացնելու է Արծվիկը՝ Fly with me երգով: Նա ելույթ կունենա մայիսի 9-ին՝ առաջին կիսաեզրափակիչում, իսկ եզրափակիչը կկայանա մայիսի 13-ին: «Украинские новости»-ի փոխանցմամբ՝ եզրափակիչի բոլոր տոմսերն արդեն վաճառված են:

Ներկայում կարելի է գնել միայն կիսաեզրափակիչների ուղիղ եթերի, ինչպես նաեւ դրանց փորձերի տոմսերը, բայց միայն ֆան-գոտում դիտելու համար:

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Իտալիայի ներկայացուցիչ Ֆրանչեսկո Գաբանիի Occidentali’s Karma երգի հոլովակը «Եվրատեսիլ»-ի պատմության մեջ ամենաշատ դիտված տեսանյութն է դարձել: Հոլովակը Youtube-ում ավելի քան 88 մլն մարդ է դիտել:



© NEWS.am STYLE