Էմմին այսօր դարձավ 33 տարեկան. երգչուհու TOP 10 ամենաոճային կերպարները (ֆոտո)

15:23   12 ապրիլի, 2017

Հայկական շոու-բիզնեսի ամենափոքրամարմին, ոճային ու հմայիչ երգչուհիներից մեկը՝ Էմմի Բեջանյանը, որն առավել հայտնի է Էմմի բեմական անվամբ, այսօր՝ ապրիլի 12-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Էմմին դարձավ 33 տարեկան:

Երգչուհի Նադեժդա Սարգսյանի եւ քանդակագործ Դավիթ Բեջանյանի դուստրը դեռ փոքրուց է զբավում երգեցողությամբ: Նա այն երգչուհիներց է, որը մեծացել է հենց հանրության աչքի առջեւ: Մրցույութներ, համերգներ, մեծ բեմեր, «Եվրատեսիլ» ու մեկը մյուսից գունեղ տեսահոլովակեր. Էմմին իր յուրաքանչյուր կերպարով ամենուր դառնում է քննարկումների թեմա, քանի որ նա միշտ փորձում է տարբերվել եւ լինել համարձակ:

Այսօր երգչուհին մի փոքր պասիվ շրջանում է. նա բնակվում է ԱՄՆ-ում, որտեղ զբաղված է 2 փոքրիկիների դաստիարակությամբ: Էմմին սոցիալական ցանցերում հաճախ չի կիսվում ընտանեկան լուսանկարներով, փոխարենը՝ նրա էջում կարող եք գտնել նրա՝ բոլոր ժամանակների ամենաոճային եւ հետաքրքիր կերպարները:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է Էմմիի տարեդարձը՝ ներկայացնելով երգչուհու յուրահատուկ կերպարներից մի քանիսը.

Լուսանկարները՝ Էմմիի Facebook-ի եւ Instagram-ի էջերից 



© NEWS.am STYLE