Ո՞վ կհաղթի «Եվրատեսիլ 2017»-ում. Իտալիան քվեարկության առաջատարն է

14:35   12 ապրիլի, 2017

Ապրիլի սկզբին եվրատեսիլյան՝ Wiwibloggs կայքում մեկնարկել է քվեարկություն, որի նպատակն է պարզել մայիսին Կիեւում կայանալիք մրցույթի առաջատարներին: Մինչ այժմ կայքում քվեարկությանը մասնակցել է շուրջ 26 հազար մարդ. առաջատարը իտալացի երգիչ Ֆրանչեսկո Գաբբանին է՝ Occidentali’s Karma երգով, որի տեսահոլովակն արդեն 90 մլն դիտում ունի: Այս ցուցանիշի շնորհիվ տեսահոլովակը դարձել է ամենադիտվածը մրցույթի ամբողջ պատմության մեջ:

Ֆրանչեսկոն իր ակտիվում ունի 2.473 ձայն: 

Նրան հաջորդում է բուլղարացի Քրիստիան Կոստովը:

Երրորդ տեղում ֆրանսուհի Ալման է:

Հայաստանը ներկայացնող Արծվիկը 11-րդ տեղում է՝ 736 ձայնով:


Ի դեպ, դուք կարող եք մեր մասնակցի օգտին քվերակել այստեղ:
Քվեարկությունն ավարտված չէ, սակայն նշենք, որ քվեարկության արդյունքներն ու բուքմեյքերական խաղադրույքները փոխվում են, երբ արդեն մեկնարկում է մրցույթն ու կատարողներն սկսում են կենդանի երգել:



© NEWS.am STYLE