Մարտա Կիրակոսյանի նոր՝ ոճային look-ը (ֆոտո)

16:25   12 ապրիլի, 2017

«Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակից Մարտա Կիրակոսյանը հենց առաջին փուլից հանդիսատեսին, հեռուստադիտողին եւ ժյուրիին գրավեց իր տարբերվող կերպարով, որը վերաբերում է թե՛ նրա երգացանկին, թե՛ հագուստին, թե՛ շպարին:

Հետեւելով Մարտային կերպարներին՝ կարելի է ենթադրել, որ երգչուհուն հոգեհարազատ է casual ոճը: Նա միշտ նախընտրում է կրել հարմարավետ հագուստ եւ կոշիկ, միեւնույն ժամանակ չի մոռանում լինել ոճային եւ յուրահատուկ:

Այսօր Մարտան նոր լուսանկար է տեղադրել Facebook-ում: Երգչուհին նախընտրել է այս գարնան ամենաթրենդային երանգներից մեկը՝ կանաչը՝ այդ գույնի բաճկոնն ու սպորտային կոշիկները համադրելով նորաձեւ ջինսերի հետ:

Նրա կերպարն ամբողջացնում են մուգ մորեգույն շրթներկն ու թրենդային վարսահարդարումը:

Հավանո՞ւմ եք Մարտայի այսօրվա look-ը:



© NEWS.am STYLE