Ուիլ Սմիթը կտրել է որդու մազերը՝ հանուն դերի (ֆոտո)

17:17   12 ապրիլի, 2017

Ուիլ Սմիթը կտրել է որդու մազերը: 49-ամյա դերասանն իր Facebook-ի էջում կատարած աշխատանքի լուսանկարն է հրապարակել:
18-ամյա Ջեյդենը համաձայնել է հոր միջամտությանը՝ հանուն նոր դերի:

«Ջեյդենին նախապատրաստեցինք Life in a Year («Կյանքը՝ մեկ տարում») ֆիլմի նկարահանումների առաջին օրվան… միգո՞ւցե ես պետք է մկրատ օգտագործեի», լուսանկարը մակագրել է դերասանը:

Ռոմանտիկ ողբերգությունը պատմում է 17-ամյա պատանու եւ նրա ընկերուհու սիրո մասին: Աղջիկն իմանում է իր մահացու հիվանդության մասին: Պարզելով, որ ընկերուհուն մնացել է մեկ տարվա կյանք՝ պատանին որոշում է օգնել սիրելիին՝ մնացած օրերն ավելի վառ ապրել: Գլխավոր դերում խաղում է Սմիթի որդին, իսկ նրա դերընկերուհին 24-ամյա թոփ մոդել եւ դերասանուհի Կարա Դելեւինն է:
Ֆիլմի նկարահանումները նոր են սկսվել Տորոնտոյում: Սցենարի հեղինակներն են Ջեֆրի Ադիսն ու Ուիլ Մեթյուսը: Ֆիլմի պրեմիերայի օրը դեռ հայտնի չէ:



© NEWS.am STYLE