Գարիկ Մարտիրոսյան vs Վիտալի Մուտկո. հայ շոումենը «ծաղրել է» քաղաքական գործչի անգլերենը

14:02   12 ապրիլի, 2017

Հայտնի քաղաքական գործիչ, ՌԴ սպորտի, զբոսաշրջության, երիտասարդական քաղաքականության հարցերով փոխվարչապետ, Ռուսաստանի Ֆուտբոլային միության նախագահ Վիտալի Մուտկոսն հայտնի է անգլերեն խոսքի «սայթաքումներով»:
Եւ, ահա, Գարիկ Մարտիրոսյանը որոշել է Մուտկոյի ոճով փոքրիկ հումորային տեսանյութ ձայնագրել անգլերենով:
«I with my dog walking in yard and very happy because spring coming and soon will summer! V. Mutko»,- Instagram-ում տեսանյութը մակագրել է շոումենը:

A post shared by Гарик Мартиросян (@martirosian_official) on

Հիշեցնենք, որ վերջերս Գարիկը տեսանյութ էր հրապարկել, որտեղ իր կնոջ՝ Ժաննայի հետ պարում էր «Между нами тает лед» հիթի հայկական տարբերակի ներքո:



© NEWS.am STYLE