Կանանց 5 սովորություն, որոնք տղամարդիկ ատում են

18:33   12 ապրիլի, 2017

 Anews կայքն ուսումնասիրել է տղամարդկանց խոստովանությունները՝ կապված կանանց սովորությունների հետ, որոնցով նրանք կիսվել են Reddit սոցցանցում, եւ պարզել, թե ինչն է ամենից շատ նյարդայնացնում արական սեռի ներկայացուցիչներին կանանց վարքագծում:

Եվ այսպես, տղամարդիկ ատում են...

1. Երբ կանայք ուտում են նրանց կերակուրը

Ինչու՞ է կանանց թվում, որ տղամարդիկ սիրում են կիսել իրենց բուտերբրոդը կամ այլ կերակուր նրանց հետ: Նրանք դա անում են պարզապես քաղաքավարությունից ելնելով, իսկ հոգու խորքում իրականում ատում են ձեզ այդ պահին:

2. Երբ կանայք մարզասրահ են գնում պճնված

Սա իսկապես նյարդայնացնում է տղամարդկանց, որովհետեւ նրանք հասկանում են, որ նման կանայք եկել են մարզասրահ ոչ թե մարմինը կարգի բերելու, այլ սելֆի անելու:

3. Երբ կանայք իրենց հետեւից չեն մաքրում լոգարանը թափված վարսերից

Սա երկկողմանի նյարդայնացնող երեւույթ է. սեռն այստեղ կապ չունի:

4. Երբ կանայք չեն հասկանում, թե տղամարդն ինչ է դիտում

Այլ կերպ ասած, երբ կանայք չեն կիսում իրենց սիրելի տղամարդու նախասիրությունները այս կամ այն ֆիլմը կամ հաղորդաշարը դիտելիս: Էլ չենք խոսում ֆուտբոլի կամ սպորտային այլ միջոցառումների մասին:

5. Երբ կանայք միշտ միեւնույն դեմքով են լուսանկարվում

Դաքֆեյս կոչվածն իսկապես ի զորու է հունից հանել տղամարդկանց եւ ոչ միայն նրանց:



© NEWS.am STYLE