Արսեն Սաֆարյանն այսօր դարձավ 40 տարեկան. երգչի TOP 5 ամենագեղեցիկ հիթերը

17:45   12 ապրիլի, 2017

Հայկական երգարվեստում տարբերվող ձայներն ու ճաշակով երգիչներն այնքան էլ շատ չեն, սակայն նրանց շարքում, անխոս, կարելի է դասել Արսեն Սաֆարյանին:

Նրա ամենահայտնի՝ «Քո տոնը շնորհավոր» երգի տողերն այօր կարելի է ուղղել հենց նրան, քանի որ արցախցի երգիչը նշում է ծննդյան 40-ամյակը:

Արսեն Սաֆարյանը երաժշտական կարիերան սկսել է 1995 թ-ից՝ երգելով Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային կից «Ամադեուս» երաժշտական կենտրոնում, այնուհետեւ մասնակցել է Երգի պետական թատրոնի «Այո» մրցույթին:

Երգիչն իր կարիերայի սկզբից առանձնացել է յուրահատուկ ձայնային տեմբրով եւ հետաքրքիր երգացանկով: Արսենի երգերի մեծ մասի հեղինակը եղբայրն է՝ Արթուր Սաֆարյանը:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է Արսենին եւ ձեր ուշադրությանն է ներկայացնում երգչի TOP 5 ամենագեղեցիկ եւ հիթային ստեղծագործությունները.



© NEWS.am STYLE