Միլա Յովովիչի 9-ամյա դուստրը նկարահանվել է իտալական Vogue Bambini-ի համար

17:26   12 ապրիլի, 2017

Միլա Յովովիչի իննամյա դուստրը՝ Էվերը, նկարահանվել է իտալական Vogue Bambini-ի համար։ Նրան ընկերակցել են Պատրիկ Դեմփսիի 10-ամյա երկվորյակները՝ Դարբին ու Սալիվանը։


Ֆոտոշարքի հեղինակն է հայտնի լուսանկարիչ եւ ռեժիսոր Էլեն Ֆոն Ունվերթը, ով ոգեշնչվել է սուպերհերոսներով, որոնց կերպարներում լուսանկարվել են փոքրիկ մոդելները։


Էվերը նկարահումների ընթացքում մի փոքրիկ հարցազրույց է տվել՝ պատմելով սիրելի սուպերհերոսների եւ ապագայի ծրագրերի մասին։

-Քո սիրելի հերոսնե՞րը։
-Մայրիկն ու հայրիկը։

-Ինչպիսի՞ գերբնական ունակություն կցանկանայիր ունենալ։
-Մտքի ուժով տեղաշարժել առարկաներն ու կարողանալ ճամփորդել ժամանակի մեջ։

-Ի՞նչ ես ցանկանում դառնալ, երբ մեծանաս։
-Ես ցանկանում եմ ավարտել քոլեջն ու մայրիկ դառնալ։

-Պատկերացրու, որ կախարդական փայտիկ ունես։ Ինչպիսի՞ ցանկություն կցանկանայիր իրականացնել։

-Որպեսզի ոչ մի երեխա չհիվանդանա ու մանկատանը չլինի։ Եւ որ յուրաքանչյուրն ունենա այնպիսի սիրող ծնողներ, ինչպիսին իմն են։



© NEWS.am STYLE