Վեց բան սիրելիի մասին, որ չպետք է պատմեք ընկերուհիներին

22:07   23 մայիսի, 2017

1. Նրա գաղտնիքները

Դա պարզ է: Եթե նա ձեզ ինչ-որ բան է վստահել, դրանով մի կիսվեք ընկերուհիների, անգամ ամենամոտ ընկերուհու հետ: Հիմա ձեր լավագույն ընկերը ձեր տղամարդն է: Պատկերեցրեք, որ նա ձեր գաղտնիքը պատմի իր ընկերոջը: Դա խաթարում է վստահությունը:

2. Ձեր ինտիմ կյանքը

Այն, ինչ կատարվում է ձեր անկողնում, վերաբերում է միայն ձեզ: Այն լավ է, իսկ առավել եւս, եթե վատ է, ոչ ոք չպետք է այդ մասին իմանա: Ոչ ոքի չպետք է հետաքրքրի դա:

3. Ֆինանսական խնդիրներ

Եթե դուք մտահոգվում եք այդ մասին, քննարկեք ձեր ամուսնու հետ, փորձեք միասին լուծումներ գտնել: Եթե օգնության կարիք ունեք, վստահեք միմյանց կամ ընտանիքի այլ անդամների, բայց մյուսներից գաղտնի պահեք այդ թեման:

4. Նրա ընտանեկան խնդիրները

Դա նրա անձնական գործն է: Եթե դուք խորհրդի կարիք ունեք, ապա առաջին հերթին խոսեք նրա հետ, հետո խորհուրդ հարցրեք ուրիշներից:

5. Ձեր վեճերը

Բոլորն են վիճում, եւ չարժե վեճերը տնից դուրս հանել: Երբեմն ընկերական խորհուրդն օգնում է լուծել խնդիրը, բայց ավելի լավ է՝ ինքնուրույն գտնել լուծումը:

6. Նրա նախկին հարաբերությունները

Նրա անցյալը պետք է մնա անցյալում: Կարեւորն այն է, որ նա հիմա ձեզ հետ է: Եթե դուք ցանկանում եք, որ ձեր հարաբերությունները երկարատեւ լինեն, զարգացրեք վստահությունը: Իսկ դա նշանակում է, որ շատ բաներ պետք է լինեն միայն ձեր միջեւ: Անգամ եթե ընկերուհիները ցանկանում են իմանալ մանրամասներ, քաղաքավարի կերպով խուսափեք պատասխանելուց:

Աղբյուրը՝ Creu.ru



© NEWS.am STYLE