Լավ սեքսի հինգ կանոն

23:09   23 մայիսի, 2017

Պետք չէ մտածել՝ ինչ տեսք դա ունի

Մենք այնպես ենք ստեղծված, որ սեքսից մեր բավականությունը կախված է նրանից, թե որքանով ենք մենք մեր մարմնին վստահում: Ոչ թե զուգընկերոջ, այլ հենց մեր մարմնին: Դուք զգում եք, թե ձեր մարմնի որ կետերն են ավելի շատ «կրակ» պահանջում: Այնտեղ ուղղորդեք ձեր զուգընկերոջը, արդյունքում՝ ավելի շատ բավականություն կստանաք սեքսից՝ բավականություն պատճառելով նաեւ ձեր զուգընկերոջը:

Եթե սեքսի ժամանակ դուք մտովի ֆիլմ եք նկարում եւ մտածում եք՝ ինչպես դնել ոտքերը, որ էրոտիկ լինի, ապա ձեր զուգընկերը կարող է եւ... «փախչել նկարահանման հրապարակից»։

Ձերբազատվեք ամոթի զգացումից

Գրող եւ մարմնի վիզուալիզացիայի հարցերով մասնագետ Վիրջի Թովարը ինտիմ հարաբերությունների ժամանակ ամաչելը համարում է ամենակործանարար գործոններից: Թուլացումն ու լավ սեքսը հոմանիշներ են: Ահա, թե ինչու է լավ սեքս ստացվում, երբ մենք մի փոքր գինովցած ենք: Նման դեպքերում մենք անջատում ենք մեր ներքին կարգավորիչներն ու ամբողջությամբ վստահում զուգընկերոջը:

Պատմեք զուգընկերոջը ձեր ցանկությունների մասին

Լոս Անջելեսի սեռական դաստիարակության ակադեմիային տնօրեն Էլ Չեյզը կարծում է, որ սեռական թեմայով շփումն ինքնին գրգռում է: Երկրորդը՝ դուք զուգընկերոջն արժեքավոր տեղեկություն եք տալիս եւ նրա ջանքերը ճիշտ ուղղությամբ եք ուղղորդում: Քանի որ զուգընկերը կարող է ձեր G կետը փնտրել այնտեղ, որտեղ այն չկա:

Չլռել, երբ զուգընկերն ինչ-որ բան այնպես չի անում

Կոռեկտորեն, գուցե նաեւ՝ ձեռքով հասկացրեք զուգընկերոջը, որ ժամանակն է «աշխատել սխալների վրա»: Էլ Չեյզը խորհուրդ է տալիս սկսել հաճոյախոսությունից, հետո անցում կատարել փաստի արձանագրմանը, որ, օրինակ, այս կամ այն դիրքը ձեզ հարմար չէ:

Կարեկցանք դրսեւորել

Նյու Յորքից սեռական կրթության մասնագետ Քեյթ Մակոմբը կարծում է, որ առանց կարեկցանքի սեքսում ամեն ինչ կհանգեցնի պահանջմունքների անասնական բավարարության:

Սրտակից լինելու համար պարզապես մտովի պետք է դերերով փոխվել. կինը մի քիչ տղամարդ դառնա, իսկ տղամարդը՝ մի քիչ կին՝ հասկանալու համար, թե ինչ է ուզում զուգընկերը եւ ինչպես կարող է ցանկալին ստանալ: Զվարճալի է, բայց աշխատում է:

 

Աղբյուրը՝ Otvetnavse.com



© NEWS.am STYLE