Ինդիգո մարդկանց յոթ հատկանիշ

19:02   23 մայիսի, 2017

1. «Ինչո՞ւ». սա ձեր սիրած հարցն է

Հասուն ինդիգո մարդիկ հազվադեպ են իրականությունն ընդունում միայն «որովհետեւ»-ի միջոցով: Նրանք հզոր պահանջմունք ունեն հասկանալու, թե ինչու է այդպես, այլ ոչ՝ այլ կերպ: Ինդիգոն մշտապես հարց է տալիս՝ փորձելով հասկանալ կատարվածի իմաստը: Նրանք կասկածի տակ են դնում անհավասարությունը, տառապանքը, ատելությունն ու պատերազմը: Նրանք չեն կարողանում հասկանալ, թե ինչն է սնում անմարդկային արարքները:

2. Ձեզ դուր չեն գալիս հեղինակություններն ու ռեժիմները

Ինդինգոն չի հավատում, որ  ճշմարտությունն ինչ-որ մեկի իմաստության մեջ է: Եվ դա սկսվում է դպրոցից, երբ նրանք սկսում են վիճել ուսուցման ընդունված միջոցների եւ աշխարհընկալման դեմ: Մյուսների համար ինդիգոները վեճի սիրահարներ են, սակայն դա ոչ թե չարությունից է արվում, այլ չլռելու եւ հասկանալ փորձելու ցանկությունից: Ավանդական քաղաքական եւ սոցիալական համակարգերի նկատմամբ նրանք ապատիա են զգում եւ փորձում են ինչ-որ նոր բան ստեղծել: Նրանք ակտիվորեն մասնակցում են բնապահպանալան նախագծերի եւ աշխատում են ի շահ հասարակության:

3. Դուք չեք կարող տեսնել՝ ինչպես են մարդիկ տառապում

Ինդիգոները զգայուն եւ խորը անհատներ են: Նրանք հաճախ են հրաժարվում նորություններից, բայց ո՛չ անտարբերությունից ելնելով: Նրանց համար ցավագին է տեսնել մարդկային տառապանքը, աղետներն ու դաժան տեսարանները: Նրանց ինքնազգացողությունը լավանում է, երբ իմանում են, որ աղետից հնարավոր է եղել խուսափել: Նրանց մոտ էմպատիան այնքան ուժեղ է, որ ողբերգության տեսարաններն իսկական ցավ կարող են առաջացնել:

4. Դուք սիրում եք կենդանիների

Ինդիգոն սիրում է կենդանիներին, բարեգործության համար նվիրատվություն է անում եւ պատրաստ է անձամբ փրկել կենդանիներին: Ինդիգոները վայելում են բնությունը, տնային բույսեր են աճեցնում: Կենդանիների վարքի եւ մոլորակի գեղեցկության մասին ֆիլմերը նրանց համար լավագույնն են, ինչ հնարավոր է գտնել էկրանին: Ինդիգոները պնդում են, որ մարդիկ ու կենդանիները հավասար եւ փոխկապակցված են:

5. Դուք գիտեք՝ ինչ է հուսահատությունը

Շատ հասուն ինդիգոներ դեպրեսիա, անօգնականություն ու հուսահատություն են զգում: Այդ զգացմունքները սկիզբ են առնում պատանեկան տարիքից եւ շարունակվում են հասուն շրջանում:

Դրանց ի հայտ գալու պատճառն այն է, որ ինդիգոն չի հասկանում՝ ինչու են մարդիկ իրար խաբում, անփույթ վարվում բնության հետ եւ մեծարում փողը: Ինդիգոն այդ պատկերի մեջ չի տեղավորվում: Հասուն ինդիգոների համար դժվար է ընկերություն անել ուրիշների հետ: Նրանք վախենում են տարօրինակ թվալուց: Ինդիգոները չեն բամբասում, չեն հետաքրքրվում ուրիշի դրամապանակի պարունակությամբ:

6. Դուք անսովոր զգացմունքներ եք ապրում

Ինդիգոները վաղ տարիքից ուշադրություն են դարձնում հոգեւոր զարգացմանը: Ինդիգո երեխաները հաճախ են ձգտում այցելել հոգեւոր հաստատություններ կամ աղոթել: Դա չի վերանում, եթե անգամ ընտանիքը հավատացյալ չէ: Հասուն ինդիգոները բաց են հոգեւոր հարցերի եւ կրոնի առջեւ, բայց չեն ընդունում կրոնական դոգմաները: Իրական կյանքում ինդիգոները չեն կրում ժամացույց (դրանք կարող են կանգ առնել), ունենում են տեխնոլոգիաների օգտագործման դժվարությունենր:

11:11. սա այն ժամանակն է, որը հաճախ է հանդիպում ինդիգոյին՝ ժամացույցին նայելիս:

7. Դուք ձեր ամբողջ կյանքի նպատակը գտնելու ուժեղ պահանջմունք ունեք

Հաճախ հասուն ինդիգոների համար նպատակն աշխարհը փոխելն ու այն ավելի լավը դարձնելն է: Սակայն նրանց ոչ միշտ է հաջողվում դրան հասնել: Հասարակությունում, որտեղ կարեւոր է համառ աշխատանքը, քաղաքական իշխանությունն ու սպառողականությունը, ինդիգոները հաճախ են անհաջողության մատնվում: Առաջին քայլը, որ ինդիգոն պետք է անի՝ ինտուիցիային լսելն է : Ինտուիցիան կտանի այն մարդկանց մոտ, ովքեր նույնպիսի արժեքներ ունեն: Հասուն ինդիգոները կարող են արմատապես փոխել սովորական դարձած իրականությունը: Եթե դուք մտածում եք, որ ինդիգո եք, ավելի լավ ուսումնասիրեք ձեզ: Հնարավորություն տվեք ձեզ սեր ու լույս տալ աշխարհին:

 

Աղբյուրը՝ Woman.ru



© NEWS.am STYLE