«Մենք չենք կարող թույլ տալ, որ սա պատահի այլ մարդկանց հետ». Շերը՝ Հայոց Ցեղասպանության մասին

21:28   12 ապրիլի, 2017

Հայկական արմատներ ունեցող երգչուհի Շերն իր աջակցությունն է հայտնել Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին: Եթե նախորդ անգամ Twitter-ի իր էջում երգչուհին պարզապես կիսվել էր ֆիլմի պրեմիերայի մասին նորությամբ, ապա այս անգամ Շերը տեսաուղերձ է ձայնագրել.

«Հիտլերն ասել է՝ եթե նրանք չեն հիշել հայերին, չեն հիշի նաեւ հրեաներին: Մենք չենք կարող թույլ տալ, որ սա պատահի այլ մարդկանց հետ: Ես երդվում եմ՝ պահել խոստումը»,-հոլովակը մեկնաբանել է Շերը:

#KeepThePromise հեշթեգն այս օրերին գերիշխում է սոցցանցերում: Հայոց Ցեղասպանության մասին՝ «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերայից առաջ մի շարք աստղեր իրենց աջակցությունն են հայտնել դրա հանրայնացմանը:

Այսպես, ֆիլմը դիտելու եւ Ցեղասպանությունը դատապարտելու կոչով արդեն հանդես են եկել Էլթոն Ջոնը, Լեոնարդո Դի ԿապրիոնՍիլվեսթր ՍթալոնենԲարբարա ՍթրեյզանդըԱնդրե Աղասին: «Խոստումը» ֆիլմին իր աջակցությունն է հայտնել նաեւ դերասան Ռայան Գոսլինգը: Ճիշտ է, նա այդ համատեքստում դատապարտել է Կոնգոյում տեղի ունեցող իրադարձությունները, այնուամենայնիվ, չի մոռացել օգտագործել նաեւ #KeepThePromise (պահել խոստումը) հեշթեգը:



© NEWS.am STYLE