Էնթոնի Հոփքինսը, Մարկ Ուոլբերգը եւ այլք՝ «Տրանսֆորմերներ. Վերջին ասպետը» ֆիլմի թրեյլերում

12:33   13 ապրիլի, 2017

Youtube-ի՝ Paramount Pictures ալիքում հայտնվել է «Տրանսֆորմերներ. Վերջին ասպետը» ֆիլմի թրեյլերը՝ Էնթոնի Հոփքինսի եւ Մարկ Ուոլբերգի գլխավոր դերակատարմամբ:

Հայտնի ֆիլմի հինգերորդ մասում մարդկությունը մնում է առանց Օպտիմուս Փրայմի պաշտպանության: Վերջինն անհետ կորել է, եւ մարդիկ ստիպված են միայնակ պատերազմել ռոբոտացված եկվորների դեմ: Երկրի փրկության բանալին թաղված է անցյալի գաղտնիքներում, Երկրի վրա Տրանսֆորմերների պատմության քառուղիներում...

Գաղտնիքը լուծելու եւ աշխարհը փրկելու գործը բազմաշերտ խմբինն է, որը կազմված է Քեյդ Եգերից՝ Մարկ Ուոլբերգի դերակատարմամբ, անգլիացի լորդ Բամբըլբիից, որին մարմնավորել է Հոփքինսը, եւ Օքսֆորդից պրոֆեսորից՝ Լորա Հեդոքի դերակատարմամբ:



© NEWS.am STYLE