«Դիտեք այս ֆիլմը եւ իմացեք հայ ժողովրդի պատմությունը». Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին ժապավենին

09:10   13 ապրիլի, 2017

Հոլիվուդյան աստղերի շարքին միացել է Քիմ Քարդաշյանը, ով Twitter-ի իր էջում գրառում է արել Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի մասին:

«Ես այնքան հպարտանում եմ «Խոստումը» ֆիլմով: Խնդրում եմ, դիտեք այն եւ տեղեկացեք վերջապես հայ ժողովրդի պատմությանը»,-գրել է Քիմն իր միկրոբլոգում:

#KeepThePromise հեշթեգն այս օրերին գերիշխում է սոցցանցերում: Հայոց Ցեղասպանության մասին՝ «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերայից առաջ մի շարք աստղեր իրենց աջակցությունն են հայտնել դրա հանրայնացմանը:

Այսպես, ֆիլմը դիտելու եւ Ցեղասպանությունը դատապարտելու կոչով արդեն հանդես են եկել ՇերըԷլթոն Ջոնը, Լեոնարդո Դի ԿապրիոնՍիլվեսթր ՍթալոնենԲարբարա ՍթրեյզանդըԱնդրե Աղասին: «Խոստումը» ֆիլմին իր աջակցությունն է հայտնել նաեւ դերասան Ռայան Գոսլինգը:



© NEWS.am STYLE