Դենվերում բացվել է մարիխուանայի առաջին միջազգային եկեղեցին

10:01   13 ապրիլի, 2017

ԱՄՆ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում բացվել է մարիխուանայի առաջին եկեղեցին, որն իր դռները պաշտոնապես կբացի ապրիլի 20-ին:

Ապրիլի 20-ն ընտրվել է այն պատճառով, որ այդ մշակույթի ներկայացուցիչներն այդ օրը սովորաբար հավաքվում են՝ միասին ժամանակ անցկացնելու, միասին ծխելու կամ քննարկելու պետության քաղաքականությունը:

Ըստ TMZ-ի՝ Կոլորադոյում, որտեղ կանեփի օգտագործումն օրինական է, գործում է Elevation Ministries կրոնական կազմակերպությունը, ովքեր էլ եկեղեցին կառուցել են որպես «հոգեւոր տուն՝ իրենց փնտրող չափահասների համար»:

Կրոնական այս կազմակերպության ներկայացուցիչներն իրենց Elevationists (աճողներ) են համարում եւ նրանց նպատակն է «խորացնել ու արագացնել ինքնաճանաչման ճանապարհորդությունը»:

Եկեղեցին բացվել է քանդվող եկեղեցու հիմքի վրա, իսկ իսպանացի նկարիչ Օկուդա Սան Միգելը ներսում ուրախ նկարներ է արել:

Դե ինչ, ցանկություն կա՞ գրին քարտ շահելու))))



© NEWS.am STYLE