Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները, Շերը եւ այլ աստղեր՝ Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի լոսանջելեսյան պրեմիերային

10:12   13 ապրիլի, 2017

Լոս Անջելեսում կայացել է Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի պրեմիերան, որին բացի ֆիլմում առանցքային դեր ունեցող արտիստներից՝ Քրիստիան Բեյլ, Շարլոտ Լեբոն, Անժելա Սարաֆյան եւ այլք, ներկա են եղել նաեւ Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները, ինչպես նաեւ՝ Շերը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմ Քարդաշյանը Twitter-ի իր էջում գրառում է արել Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի վերաբերյալ:

«Ես այնքան հպարտանում եմ «Խոստումը» ֆիլմով: Խնդրում եմ, դիտեք այն եւ տեղեկացեք վերջապես հայ ժողովրդի պատմությանը»,-գրել է Քիմն իր միկրոբլոգում:

Լուսանկարները՝ Just Jared-ի, ThePromise-ի եւ People



© NEWS.am STYLE