Սիլվեսթր Սթալոնեն եւ Օռլանդո Բլումը՝ Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի պրեմիերային

11:15   13 ապրիլի, 2017

Լոս Անջելեսի TCL Chinese Theatre կինոթատրոնում կայացել է ռեժիսոր Թերի Ջորջի՝ Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի պրեմիերան, որին մասնակցել են Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները, Շերը, Քրիստիան Բեյլը, Շարլոտ Լե Բոնը, Սերժ Թանկյանը, Անժելա Սարաֆյանը:

Նրանցից բացի, կինոպրեմիերային ներկա են գտնվել նաեւ դերասաններ Սիլվեսթր Սթալոնեն եւ Օռլանդո Բլումը:

Սիլվեսթր Սթալոնե

Օռլանդո Բլում

Հիշեցնենք, որ ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա ապրիլի 21-ին:

#KeepThePromise հեշթեգն այս օրերին գերիշխում է սոցցանցերում: Հայոց Ցեղասպանության մասին՝ «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերայից առաջ մի շարք աստղեր իրենց աջակցությունն են հայտնել դրա հանրայնացմանը:

Այսպես, ֆիլմը դիտելու եւ Ցեղասպանությունը դատապարտելու կոչով արդեն հանդես են եկել Էլթոն Ջոնը, Լեոնարդո Դի ԿապրիոնՍիլվեսթր ՍթալոնենԲարբարա ՍթրեյզանդըԱնդրե Աղասին: «Խոստումը» ֆիլմին իր աջակցությունն է հայտնել նաեւ դերասան Ռայան Գոսլինգը: Ճիշտ է, նա այդ համատեքստում դատապարտել է Կոնգոյում տեղի ունեցող իրադարձությունները, այնուամենայնիվ, չի մոռացել օգտագործել նաեւ #KeepThePromise (պահել խոստումը) հեշթեգը:



© NEWS.am STYLE