Սեքս, հետապնդում, հրաձգություն, մեքենաներ. համացանցում հայտնվել է Baby Driver ֆիլմի թրեյլերը

13:35   13 ապրիլի, 2017

Youtube-ում` Movieclips Trailers ալիքում, հրապարակվել է Baby Driver ֆիլմի երկրորդ թրեյլերը՝ Էնսել Էլհորթի, Քեւին Սփեյսիի, Ջեյմի Ֆոքսի, Լիլի Ջեյմսի, Ջոն Բերնթալի եւ Ջոն Հեմի գլխավոր դերակատարմամբ:

Եթե չգիտեք, թե ինչ է երաժշտական մարտաֆիլմը, ապա սա հենց այն է, ինչը պետք է դիտել: Հետապնդում, սեքս, հրաձգություն եւ շքեղ մեքենաներ. Էդգար Ռայթի ֆիլմը պատմում է Բեյբի մականունով երիտասարդ վարորդի մասին:

Հերոսը մշտապես ձայներ է լսում, իսկ խնդիրը կարողանում է հաղթահարել ականջակալներով երաժշտություն լսելով: Սյուժեի համաձայն՝ Բեյբին ստիպված է շարունակել հոր գործն ու աշխատել քրեական հեղինակություն Դոկի համար:



© NEWS.am STYLE