Զգեստների «պատերազմ». շքեղ Քիմ Քարդաշյանն ու Անժելա Սարաֆյանը՝ «Խոստումը» ֆիլմի պրեմիերային

15:15   13 ապրիլի, 2017

Այսօր արտասահմանյան բոլոր առաջատար պարբերականներն անդադար գրում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ «Խոստումը» ֆիլմի մասին, որի պրեմիերան նախօրեին կայացել է Լոս Անջելեսում:

Կարմիր գորգին հայտնվել են Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները, Շերը, Անժելա Սարաֆյանը (նա հանդես է գալիս ֆիլմում), Սերժ Թանկյանը, Օռլանդո Բլումը, Սիլվեսթր Սթալոնեն, Նինա Դոբրեւը, Օլիվիա Կալպոն, ժապավենի ռեժիսոր Թերի Ջորջը, ինչպես նաեւ դերակատարներ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեկը եւ Շարլոտ Լե Բոնը:

Ֆիլմի եւ TCL Chinese Theatre-ում կարմիր գորգին հայտնված աստղերի մասին արդեն գրել ենք, իսկ հիմա ուսումնասիրենք Քիմ Քարդաշյանի եւ Անժելա Սարաֆյանի զգեստները, առավել եւս, որ հայուհիներն առաջատար պարբերականների ուշադրության կենտրոնում են:


36-ամյա Քիմը ներկայացել է Gianni Versace-ից զգեստով:

33-ամյա Անժելան ավելի համարձակ կերպար է նախընտրել:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ BroadImage-ի, Rex-ի, Shutterstock-ի, Getty-ի, AKM-GSI-ի, Bei-ի, Shutterstock-ի, Startracksphoto-ի



© NEWS.am STYLE