«Բարեւ, Հայաստան». «Եվրատեսիլ-2017»-ում Գերմանիայի ներկայացուցիչը Երեւանում է

14:56   13 ապրիլի, 2017

«Եվրատեսիլ-2017» մրցույթում Գերմանիան ներկայացնող Լեւինան ժամանել է Հայաստան: NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում Լեւինան ողջունել է իր հայ երկրպագուներին.

«Բարեւ, Հայաստան: Ես ձեզ սիրում եմ»,-նշել է երգչուհին:

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Լեւինան Երեւան է ժամանել իր պաշտոնական պրոմո արշավի շրջանակներում: Այսօր երեկոյան նա հանդիպելու է իր երկրպագուների հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեւինան ընդունել էր մրցույթում Հայաստանի պատվիրակ Արծվիկի՝ հայկական երգ կատարելու «մարտահրավերը»

Երգչուհին Facebook-ի իր էջում հրապարակել էր «Կաքավիկ» հայտնի երգի cover տարբերակը, ինչպես նաեւ հայերենով բարեւել իր հետեւորդներին:



© NEWS.am STYLE