Մատնահարդարման ամենանորաձեւ միտումները. հայ մասնագետի խորհուրդները

18:02   13 ապրիլի, 2017

Յուրաքանչյուր սեզոն ոճաբանները նոր թրենդներ են առաջ բերում ոչ միայն հագուստի եւ աքսեսուարների դեպքում, այլեւ դիմահարդարման, վարսահարդարման եւ մատնահարդարման մեջ: Հենց վերջինի մասին էլ այսօր կխոսենք: Elle ամսագրի ռուսաստանյան խմբագրությունը սեզոնի գլխավոր միտումները պարզելու նպատակով զրուցել է Krygina Studio-ի հայազգի մասնագետ Նաիրա Դավթյանի հետ: Վերջինս նշել է.

«2017 թվականին թրենդում առաջին հերթին երկրաչափական պատկերներով գունեղ մատնահարդարումն է: Սեզոնի ամենաարդիական գույներն են կարմիրը, կանաչը, ոսկեգույնը, արծաթագույնը, մանուշակագույնը, բորդոն, սեւը եւ զմրուխտի գույնը»:

Բայց սա չի նշանակում, թե  նուդ ոճը մղվում է հետին պլան: Ըստ Նաիրա Դավթյանի՝ մարմնագույնի, կաթնագույնի երանգները շարունակում են մնալ թրենդում:

Շարունակում է նորաձեւ մնալ նաեւ ֆրանսիական մատնահարդարումը՝ ֆրենչը, որը կարելի է փոխարինել նաեւ, այսպես ասած, լուսնաձեւ մատնահարդարմամբ:

Սեզոնի եւս մեկ թրենդ՝ օմբեր մատնահարդարում:



© NEWS.am STYLE