Արքայադուստր Դինա ալ-Ջուհանի Աբդուլազիզը լքում է Vogue Arabia-ի գլխավոր խմբագրի պաշտոնը

18:37   13 ապրիլի, 2017

Արքայադուստր Դինա ալ-Ջուհանի Աբդուլազիզը լքում է Vogue Arabia-ի գլխավոր խմբագրի պաշտոնը, հաղորդում է businessoffashion.co-ն։

Vogue Arabia-ի առաջին շապիկը զարդարել է 21-ամյա մոդել Ջիջի Հադիդը, որը հատուկ ամսագրի համար հիջաբով է նկարահանվել։ 

Արքայադուստրը հասցրել է լույս ընծայել պարբերականի ընդամենը երկու համար։

Միջազգային Conde Nast հրատարակչությունը, որին պատկանում է տարբեր երկրներում Vogue-ն հրապարակելու իրավունքը, հրաժարվել է մեկնաբանություններից։

Արքայադստերը փոխարինողի անունը ամսագրի ղեկավարությունն արդեն հաստատել է, սակայն լայն հանրությանը դեռեւս չի հայտնում։

Դինա ալ-Ջուհանի Աբդուլազիզը հայտնի է դարձել իր ոճի շնորհիվ. նա վարպետորեն համադրում է նորաձեւության միտումներն ու մահմեդական ավանդույթները:



© NEWS.am STYLE