Ալեքսիս Օհանյանն իր 95-ամյա պապիկի հետ՝ «Խոստումը» ֆիլմի լոսանջելեսյան պրեմիերային

17:09   13 ապրիլի, 2017

Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր պապիկի հետ Լոս Անջելեսում ներկա է գտնվել Հայոց Ցեղասպանության մասին՝ «Խոստումը» ֆիլմի պրեմիերային: Օհանյանն իր Instagram-ի էջում հոլովակ է հրապարակել եւ գրել.

«Ինձ համար պատիվ է ներկա գտնվել պրեմիերային՝ իմ հերոսներից մեկի, իմ 95-ամյա պապիկ Ջոն Օհանյանի հետ: Թող մեր ժողովուրդը շարունակի աճել աշխարհով մեկ: Նրանք չկարողացան բնաջնջել մեզ եւ չեն կարող ստիպել լռել:  Հույս ունեմ, որ այս ֆիլմը կնպաստի Հայոց Ցեղասպանության ճանաչմանը: Շնորհակալ եմ, Քըրք, մեր պատմությունը մեծ էկրաններ բարձրացնելու համար»:

Հիշեցնենք, որ երեկ Լոս Անջելեսում կայացել է Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի պրեմիերան, որին բացի ֆիլմում առանցքային դեր ունեցող արտիստներից՝ Քրիստիան Բեյլ, Շարլոտ Լեբոն, Անժելա Սարաֆյան եւ այլք, ներկա են եղել նաեւ Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները, ինչպես նաեւ՝ Շերը, Սիլվեսթր Սթալոնեն, Օռլանդո Բլումը եւ այլք:



© NEWS.am STYLE