«Խոստանում եմ պայքարել հանուն Ցեղասպանության ճանաչման». «Վամպիրի օրագրեր»-ի աստղ Նինա Դոբրեւը՝ «Խոստումը» ֆիլմի մասին

10:02   14 ապրիլի, 2017

Երեկ Լոս Անջելեսում կայացել է Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի պրեմիերան, որին ներկա են եղել ինչպես ֆիլմում նկարահանված աստղերը՝ Քրիստիան Բեյլը, Շարլոտ Լե Բոն, Անժելա Սարաֆյանը, այնպես էլ այլ հայտնի դեմքեր, այդ թվում՝ Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները, Շերը, Սերժ Թանկյանը եւ այլք:

Պրեմիերային ներկա է եղել նաեւ ամերիկյան «Վամպիրի օրագրերը» հայտնի հեռուստասերիալի գլխավոր աստղ Նինա Դոբրեւը:

Գեղեցկուհին ոչ միայն զարդարել է կարմիր գորգն իր ներկայությամբ, այլեւ Twitter-ի էջում իր աջակցությունն է հայտնել Հայոց Ցեղասպանության մասին պատմող ֆիլմին.

«Խոստանում եմ պայքարել հանուն Ցեղասպանության ճանաչման եւ պահել խոստումը: Այս շատ կարեւոր ֆիլմը պատմում է միլիոնավոր մարդկանց կյանքերի կորստի մասին»,-գրել է բուլղարական արմատնր ունեցող դերասանուհին:

Հիշեցնենք, որ «Խոստումը» ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել մի շարք աստղեր, այդ թվում՝ Լեոնարդո Դի Կապրիոն, Սիլվեսթեր Ստալոնեն, Ջորջ Քլունին, Բարբարա Սթրեյզանդը եւ այլք:



© NEWS.am STYLE