Handmade-դաս NEWS.am STYLE-ից. բացառիկ պայուսակ հարսանիքի համար

18:18   1 ապրիլի, 2013

Հարսանիքը կյանքում մեկ անգամ է լինում: Իհարկե, կատարյալ տարբերակում: Այդ պատճառով, յուրաքանչյուր հարսնացու պետք է բացառապես յուրահատուկ հարսանեկան զարդեր կրի: Յուրահատուկ եւ անկրկնելի: Յուրաքանչյուր աքսեսուար պետք է ընդգծի եւ լրացնի հանդիսության գլխավոր հերոսուհու կերպարը:

Հարսանեկան ապրանքների խանութները տարատեսակ աքսեսուարների լայն ընտրանի են առաջարկում, բայց ինչպե՞ս վստահ լինել դրանց բացառիկության մեջ: Գրեթե բոլոր խանութները բացառիկության հետ կապ չունեցող ապրանքներ են վաճառում: Միայն մեկ օրինակով գոյություն ունեցող հեղինակային ապրանքները կարելի է իրապես բացառիկ անվանել: Բայց վերափոխված կամ զարդարված գործարանային իրը նույնպես իրավունք ունի հպարտորեն կրել հեղինակային աշխատանք կոչումը: Չէ՞ որ այն եզակի է, եւ ոչ մի մեքենա չի կարող նույնությամբ կրկնել այն, ինչն արել են մարդկային ձեռքերը:

Սեփական ձեռքերով յուրահատուկ պարկ-պայուսակ պատրաստելու համար ձեզ ինչ-որ անբնական բան հարկավոր չէ: Վերցրեք.

Սկավառակի համար ատլասից կլոր ծրար կարեք: Սկավառակը պետք է ամուր կարված լինի կտորի մեջ: Դա պայուսակի հատակն է: Հետո կտրեք եւս մեկ կտոր՝ 15-20 սմ լայնությամբ եւ սկավառակի շրջագծի երկարությամբ: Կտորը կարեք հատակին: Ահա եւ պայուսակի պատերը: Պայուսակի վերեւի հատվածում ժապավենի համար մի քանի անցքեր արեք: Դրանց եզրակար արեք, որպեսզի կտորը կձեւափոխվի: Հետո կտորի վրա ուլունքով որեւէ զարդ արեք:

Հիմա ձեզ հարկավոր է նուրբ շղարշը: Դրա լայնությունը պետք է պայուսակի լայնությունից 1-2 սմ-ից ոչ ավելի լինի: Շղարշը կարեք պայուսակի հատակին եւ պատերի վերեւի եզրին: Այդ կերպ ատլասը ծածկված կլինի շղարշի բարակ շերտով: Ատլասին համապատասխան, շղարշի վրա անցքեր արեք: Ժապավենն անցկացրեք դրանց մեջ, ցանկության դեպքում, շղարշի վրա կարող եք դեկորատիվ տարրեր ավելացնել:

Բռնակի փոխարեն կարեք շղթայիկը: Եթե դրա օղակների մեջ բարակ ժապավեն անցկացնեք, անկրկնելի տեսք կունենա: Ահա եւ հարսնացուի գլխավոր աքսեսուարներից մեկը: Միակ եւ անկրկնելի հարսնացուի հարսանեկան զգեստի միակ եւ անկրկնելի զարդարանքը:



© NEWS.am STYLE