Քիմ Քարդաշյանը կրկին իր աջակցությունն է հայտնել «Խոստումը» ֆիլմին

09:15   14 ապրիլի, 2017

Քիմ Քարդաշյանը կրկին իր աջակցությունն է հայտնել Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմին: Հայուհին Twitter-ի իր էջում տեղադրել է թեմայի վերաբերյալ երգչուհի Շերի գրառումը:

«Երդվում եմ պահել խոստումը»,-գրառումը մեկնաբանել է Քիմը:

Հիշեցնենք, որ երեկ Լոս Անջելեսում կայացել է Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի պրեմիերան, որին բացի ֆիլմում առանցքային դեր ունեցող արտիստներից՝ Քրիստիան Բեյլ, Շարլոտ Լեբոն, Անժելա Սարաֆյան եւ այլք, ներկա են եղել նաեւ Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները, ինչպես նաեւ՝ Շերը:



© NEWS.am STYLE