Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Գարներն ապահարզանի փաստաթղթեր են ներկայացրել

10:22   14 ապրիլի, 2017

Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Գարներն ապահարզանի փաստաթղթեր են ներկայացրել: Այս մասին գրում է TMZ-ը: Հոլիվուդյան զույգը, փաստորեն, չկարողացավ պահպանել ընտանիքը:

Անցյալ տարի Բենը սիրավեպ էր սկսել իր երեխաների դայակի՝ հայուհի Քրիստին Ուզունյանի հետ: Ջենն ուզում էր ամուսնալուծվել, բայց, ի վերջո, չարեց դա: Դայակին ազատեցին աշխատանքից, տուն, մեքենա եւ փող տվեցին, իսկ Բենն ընտանիք վերադարձավ:
Ջենիֆերը, կարծես, ներել էր ամուսնուն, եւ զույգը փորձում էր հարթել հարաբերությունները, բայց, փաստորեն, չստացվեց:

Բենն ու Ջենը հավասար կբաժանեն համատեղ կարողությունը:  Ամուսիններին մնում է միայն համաձայնության գալ երեխաների՝ 11-ամյա Վիոլեթի, 8-ամյա Սերաֆինայի եւ 5-ամյա Սեմյուելի խնամակալության հարցում:



© NEWS.am STYLE