Հայտնի են «Ֆորսաժ»-ի 9-րդ եւ 10-րդ մասերի թողարկման ժամկետները

13:46   14 ապրիլի, 2017

Մինչ «Ֆորսաժ 8»-ն ամբողջ աշխարհի կինոթատրոններում դիտումների ռեկորդներ է սահմանում, Just Jared-ը հայտնում է, որ անօրինական ավտոարշավորդների մասին հայտնի պատմության 9-րդ եւ 10-րդ մասերի թողարկման ժամկետներն արդեն հրապարակվել են:

Ֆիլմի 9-րդ մասն էկրաններին կհայտնվի 2019 թվականի ապրիլի 19-ին, 10-րդ մասը՝ 2021 թվականի ապրիի 2-ին:

Բնականաբար, գլխավոր դերում Վին Դիզելն է:

Ի դեպ, «Ֆորսաժ 8»-ի բյուջեն կազմել է 250 մլն դոլար:



© NEWS.am STYLE