Գարիկ Մարտիրոսյանը հիշել է իր մանկության կուռքերին

14:04   14 ապրիլի, 2017

Գարիկ Մարտիրոսյանը հազվադեպ է ակտիվ լինում սոցիալական ցանցերում, բայց վերջին շրջանում հայ շոումենն Instagram-ի բաժանորդներին ուրախացնում է հաճախակի հրապարակումներով: Comedy Club-ի ռեզիդենտը բասկետբոլի ցանցի գեղեցիկ լուսանկար է հրապարակել՝ այն նվիրելով իր մանկության կուռքերին՝ բասկետբոլի համաշխարհային աստղերին:

«ՍանԴանք: Լավագույն լուսանկարն աշխարհում: Նվիրվում է իմ մանկության կուռքերին՝ Սքոթի Պիպենին, Չարլզ Բարքլին, Շոն Քեմփին, Դոմինիկ Ուիլքինսին, Ջեյմս Ուորթիին, «Մեջիք» Ջոնսոնին, Քարիմ Աբդուլ Ջաբարին եւ Այզեյա Թոմասին: Եվ Ջորդանին, իհարկե»,- լուսանկարը մակագրել է Գարիկը:

Ավելի վաղ շոումենը նաեւ փոքրիկ տեսանյութ էր հրապարակել՝ դհոլի վարպետի հրաշալի կատարմամբ:



© NEWS.am STYLE