Լրատվամիջոցները Քիմ Քարդաշյանին եւ Շերին երկվորյակ քույրեր են կոչել

13:02   14 ապրիլի, 2017

Երեկ համաշխարհային առաջատար լրատվամիջոցներն անդադար գրում էին Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի՝ Լոս Անջելեսում կայացած պրեմիերայի մասին:

Կարմիր գորգին հայտնվել են Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները, Շերը, Անժելա Սարաֆյանը (որը դեր ունի ֆիլմում), Սերժ Թանկյանը, Օռլանդո Բլումը, Սիլվեսթեր Ստալոնեն, Նինա Դոբրեւը, Օլիվիա Կալպոն, ֆիլմի ռեժիսոր Թերի Ջոնսոնն ու դերասաններ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեկը եւ Շարլոթ Լե Բոնը:


Բրիտանական Daily Mail-ը 36-ամյա Քիմ Քարդաշյանի եւ 70-ամյա Շերի համատեղ լուսանկարների շարք է հրապարակել՝ աստղերին երկվորյակ քույրեր կոչելով:


«Եթե անգամ նրանք տարբեր զգեստներ են ընտրում, միեւնույն է, երկվորյակի են նման: Նրանց պահվածքը, շարժումները, ժպիտն այնքան նման են»,- գրել է պարբերականը:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ WENN-ի, Getty-ի, Xposure-ի, AKM-GSI-ի, BroadImage-ի



© NEWS.am STYLE