Մրցավազք, պայթյուններ, սպանություններ եւ գեղեցկուհիներ. թողարկվել է «Քիլլերի թիկնապահը» մարտաֆիլմի թրեյլերը

15:35   14 ապրիլի, 2017

NEWS.am STYLE-ը շարունակում է հետեւել Հոլիվուդի նորույթներին: Այս օգոստոսին կինոստուդիան մեզ ուրախացնելու է The Hitman's Bodyguard («Քիլլերի թիկնապահը») մարտաֆիլմով, որի գլխավոր դերերում են Ռայան Ռենոլդսը, Սամուել Ջեքսոնը եւ Սալմա Հայեքը: Ֆիլմի ռեժիսորը Պատրիկ Հյուզն է: Lionsgate Movies-ի Youtube-յան ալիքում արդեն ներկայացվել է ֆիլմի թրեյլերը:

Թրեյլերը երեխաների համար չէ, քանի որ լի է Շեքսպիրի լեզվին ոչ հարիր արտահայտություններով: Սակայն մարտաֆիլմերի սիրահարաներին այն դուր կգա: Բացի այդ, հրաձգությունը կատարվում է Ուիթնին Հյուսթոնի I will always love you հիթի ներքո:

Ֆիլմը փորձառու վարձու մարդասպանի մասին է, ով ցանկանում է մատնել իր հաճախորդներին ու դրա համար թիկնապահ է վարձում: Մարդասպանի դերում Ջեքսոնն է, իսկ նրա պաշտպանյալը Ռենոլդսն է: Ֆիլմում նկարահանվել են նաեւ Գերի Օլդմանը, Էլոդի Յունը եւ այլք:



© NEWS.am STYLE