Անջելինա Ջոլիի՝ 25 մլն դոլար արժողությամբ առանձնատան գնման գործարքը պատրաստ է

17:03   14 ապրիլի, 2017

Մարտի վերջնին գրեցինք, որ Անջելինա Ջոլին մտադիր է Քալիֆորնիայում 25 մլն դոլար արժողությամբ առանձնատուն գնել: Ըստ TMZ-ի՝ գործարքը, կարծես, պատրաստ է. 41-ամյա դերասանուհին պետք է միայն մանրամասները համաձայնեցնի եւ գնի տունը: 

Առանձնատունը գտնվում է Լոս Ֆելիսում, այն պատկանել է ամերիկյան կինոպրոդյուսեր եւ ռեժիսոր Բլայնթ Դեմիլին:

Այն կառուցվել է 1913 թվականին: Տունը 6 ննջարան եւ 10 լոգասենյակ ունի: Այստեղ բավական տարածք կա, որպեսզի դերասանուհու երեխաներն իրենց հարմարավետ զգան:
Նշվում է, որ Էնջիի հարեւաններն են լինելու Քեյսի Աֆլեքը, Նատալի Պորտմանը, Will.I.Am-ը եւ Դեւիդ Ֆինչերը:



© NEWS.am STYLE