Քիմ Քարդաշյանը լքել է «Խոստումը» ֆիլմի պրեմիերան՝ գրիպի պատճառով

14:29   14 ապրիլի, 2017

Լոս Անջելեսում կայացել է Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի պրեմիերան, որին բացի ֆիլմում առանցքային դեր ունեցող արտիստներից՝ Քրիստիան Բեյլ, Շարլոտ Լե Բոն, Անժելա Սարաֆյան եւ այլք, ներկա են եղել նաեւ Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները, ինչպես նաեւ՝ Շերը:

Սակայն, ինչպես գրում է Page Six-ը, 36-ամյա հայուհին չի կարողացել մասնակցել կինոդիտմանը, քանի որ հիվանդ է եղել.

«Քիմը պետք է մասնակցեր կինոդիտմանը, սակայն վերջին պահին գնացել է, քանի որ իրեն վատ է զգացել: Նա արդեն տեսել է ֆիլմը: Երեկ առավոտյան նա իրեն վատ է զգացել, բայց կարողացել է ուժ գտնել՝ կարմիր գորգով անցնելու համար: Քիմը չէր կարողանում անգամ խոսել, քանի որ նրա կոկորդը ցավում էր, սակայն նա մասնակցել է ֆիլմի պրեմիերային՝ հայկական համայնքին եւ ֆիլմին աջակցելու համար՝ շատ լավ իմանալով, որ իր ներկայությունը կգրավի մամուլի ուշադրությունը», - ասել է կայքի աղբյուրը:



© NEWS.am STYLE