Անժելա եւ Դիանա Մադաթյաններ. System of a Down-ի հայ հարսնացուները

15:17   14 ապրիլի, 2017

Երեկ Լոս Անջելեսում կայացել է Հայոց Ցեղասպանության մասին՝ «Խոստումը» ֆիլմի պրեմիերան, որին ներկա է եղել նաեւ ֆիլմի սաունդթրեքի հեղինակ Սերժ Թանկյանը: Երաժիշտը կարմիր գորգով անցել է կնոջ՝ գեղեցկուհի Անժելա Մադաթյանի հետ:

Վերջինիս մասին քիչ բան է հայտնի, քանի որ նա հարցազրույցներ չի տալիս, իսկ սոցցանցերում համեմատաբար փակ կյանք է վարում:

Սակայն NEWS.am STYLE-ին, այնուամենայնիվ, հաջողվել է համացանցում որոշ լուսանկարներ գտնել:

«Պեղումների» արդյունքում մենք պարզեցինք, որ Անժելայի քույրը՝ Դիանան, ամուսնացած է System of a Down խմբի թմբկահար Ջոն Դոլմայանի հետ:

Անժելա Մադաթյանը, Սերժ Թանկյանը եւ Ջոն Դոլմայանը

Դիանա եւ Անժելա Մադաթյանները

Բայց, ամեն ինչ հերթով:

Սերժ Թանկյանն ու վանաձորցի Անժելա Մադաթյանը նախքան ամուսնանալն ընկերություն են արել ավելի քան ութ տարի:

Զույգն ամուսնացել է 2012 թվականի հուլիսին՝ ԱՄՆ-ում:

Անժելան եւ Սերժը՝ իրենց հարսանիքի օրը

Դիանա եւ Անժելա Մադաթյանները

2014 թվականին ծնվեց նրանց առաջնեկը՝ Ռումին:

Անժելան որդու՝ Ռումիի հետ

Անժելայի քրոջ՝ Դիանայի մասին իսկապես քիչ բան է հայտնի հանրությանը: Եթե Անժելայի եւ Սերժի ամուսնության մասին մամուլը գրեց, ապա Ջոնի եւ Դիանայի միությունը չհանրայնացվեց:

Ջոն Դոլմայանը եւ Դիանա Մադաթյանը

Ինչեւէ, զույգն արդեն դուստր ունի:

 

Ի դեպ, Անժելան սոցցանցերից մեկում լուսանկար էր հրապարակել, որով հայտնել էր, որ իր ապուպապերը Արցախից են:

Լուսանկարները՝ Անժելա եւ Դիանա Մաթադյանների ֆեյսբուքյան էջերի



© NEWS.am STYLE