«Եվրատեսիլ-2017»-ում Գերմանիայի ներկայացուցիչը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

18:17   14 ապրիլի, 2017
«Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցույթի Գերմանիայի պատվիրակ Լեւինան մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկի ուղեկցությամբ այսօր այցելեց Ծիծեռնակաբերդ:
Գերմանիայի պատվիրակը հուշահամալիրի հավերժական կրակի մոտ ծաղիկներ դրեց ու մեկ րոպե լռությամբ հարգեց Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը:
«Ես լսել էի Հայոց ցեղասպանության մասին մինչ Հայաստան այցելելը, քանի որ Գերմանիան վերջերս ճանաչեց այն: Շատ հուզիչ է գտնվել այստեղ»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Լեւինան Հայաստան է ժամանել ապրիլի 13-ին: Երգչուհին նաեւ զբոսնել է Երևանով եւ պատասխանել NEWS.am STYLEհարցերին


© NEWS.am STYLE